Ես և աշխատանքը
Ինչի մասին է վկայում մշտական հոգնածությունը
Աշխատանքային երկար օրից հետո հոգնածությունն ու անտարբերությունը բնական երևույթ են: Որպեսզի նորմայի գալ, առողջ մարդուն բավարար է լավ քնել կամ էլ սպասել հանգստյան օրերին: Բայց եթե հանգիստն էլ արդեն չի օգնում, ժամանակն է մտածել բժշկին այցելելու մասին:
Առավոտյան արթնանալով, դժվարությամբ եք ստիպում ձեզ հագնվել ու մինչև օրվա վերջը շատ թույլ եք զգում: Հանգստյան օրերին ուժ և ցանկություն չեք ունենում նույնիսկ զբոսանքի համար, էլ ուր մնաց աշխատանքային օրերին, աստիճաններով բարձրանալիս լրիվ ուժասպառ եք լինում: Այս ամենն առողջության հետ կապված լուրջ խնդիրներ են, որոնցից շատերից կարող եք ինքուրույն գլուխ հանել, մնացածների համար մասնագետի օգնությունն է պահանջվում:
Ամերիկացի գիտնականները սահմանել են մշտական հոգնածության մի քանի ամենատարածված պատճառները:
1.Վիտամին B12-ի անբավարարություն
Այս վիտամինն օգնում է նյարդային համակարգի և արյան կարմիր բջիջների գործունեությանը, որն էլ իր հերթին, մասնակցում է թթվածնային հյուսվածքների տեղափոխմանը, առանց որի օրգանիզմը չի կարող սննդարար նյութեր յուրացնել իր համար անհրաժեշտ էներգիայի համար: Այստեղից էլ B12-ի անբավարարությունն հանգեցնում հոգնածության և թուլության: Այս վիճակը կարելի է որոշել ուրիշ այլ նշաններով` օրինակ, հաճախակի դիարեայով կամ վերջույթների (ձեռքերի և ոտքերի մատների) թմրեցմամբ, նաև հիշողության վատթարացմամբ:
Ինչ անել
Վիտամինի անբավարարությունը որոշվում է արյան հետազոտությամբ: Եթե այն դրական արդյունք է տալիս, ապա ձեզ խորհուրդ կտան ավելի շատ միս, ձուկ, կաթնամթերք և ձու օգտագործել: Վիտամինն արտադրվում է դեղամիջոցի ձևով, այն օրգանիզմի կողմից վատ է յուրացվում և նշանակվում է միայն ծայրահեղ դեպքերում:
2.Վիտամին D-ի անբավարարություն
Այս վիտամինը եզակի է նրանով, որ այն մեր օրգանիզմում արտադրվում է սեփական ուժերով: Ճիշտ է, դրա համար հարկ է ամեն օր, գոնե 20-30 րոպե անցկացնել արևի տակ, բայց ոչ այնքան շատ, որպեսզի արևահարվել (դա արդեն վտանգավոր է): Բժիշկները զգուշացնում են. վիտամին D-ի անբավարարությունը կարող է սրտային հիվանդությունների, զարկերակային արյան բարձր ճնշման, նյարդաբանական խանգարումների և քաղցկեղի որոշ տեսակների հետ կապված խնդիրներ առաջացնել:
Ինչ անել
Վիտամին D-ի մակարդակը նույնպես որոշվում է արյան հետազոտությամբ: Այն կարելի է լրացնել սննդաբաժնի մեջ ձուկ, ձու, լյարդ օգտագործելով, բայց արևային լոգանքները նույնպես անհրաժեշտ են` օրական 10 րոպեն մաքուր օդում լիովին բավարար է, որպեսզի ազատվել հոգնածությունից:
3.Վահանագեղձի աշխատանքի հետ կապված խնդիրներ
Վահանագեղձի հետ կապված խնդիրները կարող են դրսևորվել քաշի անկմամբ, մաշկի չորությամբ և դողով: Դա բնորոշ է հիպոթրեիոզին՞՞՞՞`վահանագեղձի ակտիվության իջեցմանը, որի հետևանքով օրգանիզմում չեն հերիքում նյութափոխանակությունը կարգավորող հորմոնները: Հիվանդության բարձիթողի վիճակը կարող է հանգեցնել հոդային, սրտային հիվանդությունների և անպտղության: Ռիսկի խմբում հիմնականում կանայք են` 80%:
Ինչ անել
Այցելեք էնդոկրինոլոգին և որոշեք, թե ինչ բուժում է ձեզ անհրաժեշտ: Որպես կանոն, հիվանդներն ամբողջ կյանքի ընթացքում ստիպված են անցնել փոխարինող հորմոնային թերապիա:
4.Դեպրեսիա
Թուլությունը դեպրեսիայի հաճախակի հանդիպող ձևերից մեկն է: Այս տկարությամբ միջինում տառապում է մոլորակի բնակչության 20%-ը:
Ինչ անել
Դեղահաբեր ընդունելու և հոգեբանին այցելելու փոխարեն, փորձեք զբաղվել սպորտով: Ֆիզիկական ակտիվությունը համարվում է բնական հակադեպրեսանտ, որը նպաստում է ՙերջանկության՚ հորմոնի` սերոտոնինի արտադրմանը:
5.Դիաբետ
Այս նենգ հիվանդությունից ուժասպառ լինելու երկու միջոց կա: Առաջինը, երբ արյան մեջ շաքարի մակարդակը շատ բարձր է, գլյուկոզան (այսինքն պոտենցիալ էներգիան) օրգանիզմից տառացիորեն դուրս է գալիս և անհետանում: Ստացվում է, որ ինչքան շատ եք ուտում, այնքան ավելի վատ եք ձեզ զգում: Ի դեպ, արյան մեջ շաքարի մշտական բարձրացումն ունի իր անվանումը` պոտենցիալ դիաբետ կամ նախադիաբետ՞՞:Դա դեռևս հիվանդություն չէ, սակայն դրսևորվում է անընդհատ հոգնածությամբ: Երկրորդ խնդիրն արտահայտվում է ծարավի խիստ զգացումով: Հիվանդը շատ է ջուր խմում, դրա պատճառով գիշերն անընդմեջ արթնանում ՙկարիքների՚ համար, այդ իսկ պատճառով էլ խանգարվում է առողջ քունը:
Ինչ անել
Դիաբետի մեկ այլ ախտանշաններն են` հաճախամիզությունը, բարձրացած ախորժակը և քաշի նվազումը: Եթե կասկածներ ունեք այս հիվանդության վերաբերյալ, լավագույն միջոցն արյան հետազոտություն հանձնելն է: Դիաբետի դեպքում հարկ է պահպանել սննդակարգ, պարբերաբար ստուգել արյան մեջ շաքարի մակարդակը, ընդունել դեղպատրաստուկներ, և հնարավորինս, զբաղվել սպորտով:
Կարդացեք նաև
Աշխատանքի ընթացքում մենք ստիպված ենք մշտապես լինել կապի մեջ` հեռախոսի և համակարգչի միջոցով: Որպեսզի դա խնդիր չդառնա, ubr.ua-ն ներկայացնում է 6 միջոց...
Գիտնականները պարզել են, որ կոնկրետ բույրերից օրգանիզմում բարձրանում է ցինեոլի մակարդակը, որը խթանում է նեյրոնների ակտիվությունը: Հենց դրա հետ են կապում մտավոր հանձնարարությունների փայլուն լուծումը, ագրեսիվության...
Bbcont.ru-ի փոխանցմամբ՝ մարդիկ, ովքեր սովորել են արդյունավետորեն ծախսել իրենց ժամանակը, տնտեսել են իրենց կյանքի 1/3-ը: Ժամանակն արդյունավետորեն ծախսելու համար կան մի շարք օգտակար խորհուրդներ: Դրանցից...
Healthinfo.ua-ի փոխանցմամբ՝ ամեն օր մենք կատարում ենք այնպիսի գործեր, որոնք պահանջում են մեր էներգիայի մեծ պաշարներ՝ աշխատանք, ընտանիք, երեխաներ...
Դեռ շատ գործ կա անելու, բայց էլ ուժ ու էներգիա չկա՞: healthinfo.ua-ն առույգությունն ու էներգիան արագ վերականգնելու մի քանի խորհուրդ է տալիս...
Գվելֆի համալսարանի կողմից անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շատ կարևոր է չանհանգստանալ այն կապակցությամբ, արդյոք գործատուն տեսնում է քո հուզմունքը, թե ոչ: Ավելի լավ է կենտրոնանալ ընկերական...
Հայտնի է դարձել, թե ինչպես կարելի է աշխատանքային օրվա ընթացքում պահպանել էներգիան: Դրա համար ընդամենը պետք է էներգիայով սնուցվելու համար հավելյալ աղբյուրներ փնտրել, գրում է...
Շատերն անհամբերությամբ են սպասում ուրբաթ երեկոյան ժամերին, երբ դուրս կգան գրասենյակից՝ առաջիկա հանգստյան օրերին լարվածությունը թոթափելու ոգևորությամբ: Իրավիճակը ծանոթ է ամբողջ աշխարհի աշխատողներին. պատճառը...
Հայտնի է` կատարյալ արտաքին տեսքը կարիերայի սանդուղքով վեր բարձրանալու կարևոր պայմաններից է: Շրջապատողների վրա ազդելու համակարգը շատ պարզ է մասնագետների կարծիքով...
Ոչինչ միանգամից չի լինում՝ ցանկացած նպատակի հասնելու համար անհրաժեշտ են ջանքեր և ժամանակ: Իսկ եթե այդ հարցին մոտենաք կազմակերպված, ապա կհասնեք դրական...
Առավոտյան 6-7-ը «պատուհան է», երբ ամենալավն աշխատում է երկարատև հիշողությունը: Այդ ընթացքում ստացված ցանկացած տեղեկություն հեշտությամբ է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն